Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. «Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդի կողմից կրակոցներ լինում են»

Ապրիլ 05,2016 18:40

Չնայած երկկողմանի հրադադարի մասին պայմանավորվածությանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են Ադրբեջանի կողմից կրակոցները:

Aravot.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այս լուրը հաստատեց:

«Ժամը 12.00-ից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, այո,  հակառակորդի կողմից կրակոցներ լինում են, բայց ոչ նախկին ինտեսիվությամբ: Պաշտպանության  Բանակը պատասխան քայլեր չի ձեռնարկում եւ փորձում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը»,-ասաց պարոն Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին երկկողմ  պայմանավորվածություն է եղել դադարեցնել կրակը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930