Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի փորձագետի կարծիքը` ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերաբերյալ. VOA

Ապրիլ 06,2016 08:13

ԱՄՆ-ը պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղ համաձայնագիր կնքել, հայտարարում է վերլուծաբան Սթիվեն Բլանքը

 

– Ո՞ւմ է ձեռնտու իրավիճակի սրումը:

– Իրականում, միակ կողմը, որը շահում է տեւական հակամարտությունից, լինի այն սառեցված հակամարտություն, թե թեժացող բախումներ, միակ շահող կողմը Ռուսաստանն է: Ռուսաստանի քաղաքականության համաձայն, հակամարտության չլուծված կարգավիճակը թույլ է տալիս վարպետորեն շփոթեցնել ինչպես Ադրբեջանին, այդպես էլ՝ Հայաստանին, որտեղ այն կարող է ռազմաբազան ուժեղացնել: Դրանից բացի, Ռուսաստանը շարունակում է երկու կողմին էլ զենք վաճառել, մեծ գումարներ աշխատելով եւ երկու կողմերին էլ դարձնելով իրենից կախյալ:

Այսպիսով, Ռուսաստանն է միակ կողմը, որը օգուտ է քաղում այս բռնություններից: Կա եւս մի կողմ, որը հույս ունի, որ եթե սրի իրավիճակը, աշխարհին կստիպի իրենց խնդիրներին լուրջ վերաբերվել: Դա տեղի չի ունենա, պետք է տեղի ունենար, բայց՝ չի լինելու:

– Որո՞նք են խնդրի լուծման ճանապարհները:

– Խնդրի իրական լուծումը բանակցային կարգավորումն է: Հիմա տեսեք, Մինսկի խումբն անօգուտ է, քանի որ դրա համանախագահներից մեկը` Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտությունը չլուծված կարգավիճակով պահպանելու մեջ: Կամ էլ, եթե, այնուամենայնիվ, կարգավորի հակամարտությունը, ապա կանի դա այնպես, որ կվտանգի եւ՛ Հայաստանի եւ՛ Ադրբեջանի ինքնիշխանությունը:

Այսպիսով, միակ իրական ուղին այն է, որ ԱՄՆ-ի նախագահը, լինի պրն. Օբաման կամ հաջորդ նախագահը, բանակցություններ նախաձեռնի, ինչպիսիք օրինակ` նախաձեռնվել էին Քեմփ Դեյվիդում շուրջ 40 տարի առաջ, երբ հաջողվեց հաշտեցնել Եգիպտոսին ու Իսրայելին: Այսպիսով, անհրաժեշտ է նախագահ Սարգսյանին եւ նախագահ Ալիեւին Միացյալ Նահանգներ հրավիրել եւ նրանց համոզել, մինչեւ որ նրանք հանդես կգան համատեղ խաղաղ պայմանագրով:

– Նման հեռանկարն իրատեսակա՞ն է:

– Նախագահ Օբաման, ում մնացել է շուրջ կես տարի նախագահելու ժամանակ, դժվար թե դա անի, սակայն, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում, կարող է մեծ դեր խաղալ խնդրի կարգավորման համար: Որպեսզի դա տեղի ունենա, կարեւոր է, որ մասնագետները դիմեն Սպիտակ տուն, բացատրեն նոր նախագահին, թե իրականում որքան բարձր են խաղադրույքները: Այս խնդիրը սոսկ Հայաստանին եւ Ադրբեջանին չի վերաբերում, այլ իր մեջ է ներառում նաեւ Ռուսաստանը, Թուրքիան, Մերձավոր Արեւելքը, սեւծովյան տարածաշրջանը: Կովկասում եւս մեկ լայնածավալ պատերազմ չի կարելի թույլ տալ: Այսպիսով, անհրաժեշտ է խնդիրը կարգավորել՝ թույլ չտալով, որ այն հսկողությունից վերջնականապես դուրս գա: Կարգավորման համար անհրաժեշտ է հետեւյալ խնդիրների լուծումը, այդ թվում. ԼՂ-ի ապագա կարգավիճակը, ԼՂ-ի կազմի մեջ չմտնող ադրբեջանական մյուս տարածքների վերադարձը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը:

– Բախումների հետեւանքով հնարավո՞ր է, որ Ռուսաստանը դադարեցնի կամ սահմանափակի կողմերին զենքի վաճառքը:

– Համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենալու. Ռուսաստանը չի դադարեցնելու զենքի վաճառքը կողմերին, քանի որ, առաջին հերթին` Ռուսաստանում ռազմաարդյունաբերական լոբբին շատ ազդեցիկ է: Դրանից բացի, եթե նրանք զենք չվաճառեն կողմերին, ապա նրանց տեղը կարող է գրավել մեկ ուրիշը եւ Ռուսաստանը կզրկվի կողմերի վրա զենքի վաճառքի միջոցով ազդեցության լուրջ լծակից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայնի» կայքէջում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930