Լրահոս
Օրվա լրահոսը

Քարվաճառում երկու հայ զինծառայողների զոհվելու պատճառները ճշտվում են (լրացված)

Ապրիլ 06,2016 17:05

Չնայած երեկվանից հայտարարվել էր հրադադար, բայց այսօր հրապարակվեց, որ Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել: Aravot.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե որն պատճառը, որ հրադադարից հետո ունենք զոհեր, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մանրամասները դեռ ճշտվում են` հրադադարից հետո որոշ տեղերում կրակոցներ կան»: Ավելի ուշ նա տեղեկացրեց, թե ովքեր են զոհվել:

Սուրեն Արթուրի Արամյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ

Գրիգոր Հերմոնի Ավետիսյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ:

Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր Ֆեյսբուքյան էջում ադրբեջանական լրատվականներից մեջբերում անելով՝ նշել էր 40 ամյա ադրբեջանցի գնդապետ Վուգար Յուսիֆովի մահվան մասին, ինչը պարոն Հովհաննիսյանը հետագայի համար կարեւոր փաստ է համարում:

Aravot.am-ի հարցին` թե ինչով է կարեւոր, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Գնդապետները, ընդհանուր առմամբ, շատ չեն լինում, այս պահին ֆիքսենք, որ բարձրաստիճան պաշտոնյա է մահացել, իսկ հետագայում էլ կհասկանանք`ո՞վ էր. առնվազն գնդի հրամանատար պետք է լինի»

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930