Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյանն իր հյուրանոցներում է տեղավորել Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչների

Ապրիլ 07,2016 12:34

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել:

Այս կապակցությամբ «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:

Նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ Արցախն անպարտելի է: «Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը»,- հայտարարել է մեկենասը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930