Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախին փոխանցվել է 2,169,459,376 դրամ գումար

Ապրիլ 14,2016 20:12

Ֆինանսական հանգանակության միջանկյալ հաշվետվություն՝ ապրիլի 4-13 ժամանակահատվածի կտրվածքով

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը 2,648 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ  2,169,459,376 դրամ գումար՝ ներառյալ դոլարով, եվրոյով և ռուբլիով փոխանցումները: Իսկ միայն ապրիլի 13-ին փոխանցումները կազմել են 222,163,041 դրամ՝ 507 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել:

Տերմինալի էջի հղումը՝ ստորև.

https://minfin-nkr.am/?section=payameria/index

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումների համար նայել հետևյալ տվյալները՝

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում.

https://minfin-nkr.am

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930