Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել են գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները

Ապրիլ 18,2016 13:05

Ավարտվել են մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած մայրաքաղաքով հոսող գետերի ու ջրանցքների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է: Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր, իսկ գետերին հարակից բնակելի ու արտադրական օբյեկտների տարածքում տեղադրվել են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ:

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և տնտեսվարողներին հիշեցնում է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքում կկազմվեն վարչական արձանագրություններ և մեղավորները կտուգանվեն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930