Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահը խոսեց գիտական արդյունքներից ու երիտասարդների պակասից (Տեսանյութ)

Ապրիլ 20,2016 11:11

Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ) կայացավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2015 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես եկած ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 60 ակադեմիկոս եւ 59 թղթակից անդամ, ԳԱԱ աշխատողների թիվը 40186 է, որոնցից 2451-ը գիտական աշխատողներ են:

Նա հայտնեց, որ անցյալ տարի իրականացվել է 70 դրամաշնորհային ծրագիր՝ 500 000 դոլար արժողությամբ: ԳԱԱ նախագահը խոսելով մեր գիտնականների հաջողությունների մասին, հայտնեց, որ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը 2015-ին արժանացել է ICO Galileo Galilei Award մրցանակին, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծվել է դյուրակիր ռադարային համակարգ, կատարվել է Հայաստանի տարածաշրջանի եւ Կովկասի ժամանակակից երկրադինամիկայի եւ մայրցամաքային դեֆորմացիայի արագության գնահատման սեյսմիկ վտանգի որոշում եւ այլն:

Մարտիրոսյանն ասաց, որ 2015 –ին ԳԱԱ-ն պետական բյուջեից ստացել է 6951153200 դրամ ֆինանսավորում: Նա ասաց, որ խնդիր է, ու հարկ է՝ գիտական աշխատանքը դարձնել այնքան հրապուրիչ, որ երիտասարդները գան ոլորտ, նրանք նաեւ պետք է կարողանան գիտական աշխատանքով սոցիալական հարցեր լուծել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930