Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետողին երեւի կուղարկեն պարտադիր բուժման. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 21,2016 12:48

Ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած 32-ամյա Հովհաննես Մուրադյանին երեկ մեղադրանք է առաջադրվել:

Մինչ ՔԿ-ի հաղորդագրությունը զրուցել էինք Հովհաննես Մուրադյանի հոր՝ Սերգեյ Մուրադյանի հետ։

– Իսկ ինչո՞ւ հենց Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կապ ունի նրա հետ։

– Ինքը բողոքում էր իշխանություններից։ Ռոբերտ Քոչարյանից բռնած՝ Սերժ Սարգսյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Ալիեւ ու Օբամա բողոքում էր։ Ուղղակի էդ ինքը չի արել, իր մտքերը տանում են դեպի անորոշություն, ոչ մեկս չենք կարոդ կանխատեսել, թե ինքը ինչ կարող է անել։ Կարող ա Քոչարյանի տուն չգնար՝ Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն գնար, որովհետեւ բոլորից բողոքում էր մինչեւ Օբամա ասում եմ։

– Պաշտոնապես հայտարարվեց, որ խուզարկություններ են կատարել, ինչ-որ բան հայտնաբերեցի՞ն։

– Չէ, ոչ մի բան, տունը խուզարկելուց բացի ավտոմեքենան էլ խուզարկեցին, մատնահետքեր են վերցել ինձնից, չգիտեմ, թե ինչի համար։

Իսկ իր հետ տեսակցե՞լ եք, խոսե՞լ է ձեզ հետ։

– Ես գնացի, տեսա իրեն, ուզում էի խոսել իր հետ, հարց տվեցի՝ չպատասխանեց, նույնիսկ մի հատ նենց թարս նայեց իմ վրա, կարծես ես եմ մեղավոր։ Հիմա պետք է իրավապահները գնան Ավանի հոգեբուժարանից իր փաստաթղթերը վերցնեն, որ տանեն հոգեբուժական կլինիկա, 24 օր պառկացնեն, փորձաքննություն անեն, եթե նույն ախտորոշումը լինի՝ շիզոֆրենիա հաստատվի, երեւի կուղարկեն պարտադիր բուժման։

Մինչեւ բանակը ինքը որեւէ խնդիր չի ունեցել, բանակից գալուց հետո սենց եղավ, բանակում նենց բաներ է տեսել, որ պատմելու չի, Ղարաբաղում էր ծառայում, միայն մի դեպքից եմ տեղյակ, թե ինչպես է ադրբեջանցին դիպուկահարով սպանել իր ընկերոջը, ինքը մեզ ոչինչ չէր պատմում:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930