Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին

Ապրիլ 21,2016 16:43

Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն չունի նրա աշխատանքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արման Խաչատրյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում:
Ներկայացնելով Կարեն Մկրտիչեանին՝ վարչապետը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտիչեանն ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարեն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացնի հիմնադրամը: Համոզված եմ, որ նա իր գիտելիքներն ու փորձն առավելագույնս կներդնի՝ հիմնադրամի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու և մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի գործունեության ոլորտում ունենք լուրջ անելիքներ և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ»,- ասել է վարչապետը և Կարեն Մկրտիչեանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ հիմնադրամի աշխատակազմն այս ընթացքում փորձել է ներդնել առավելագույն ջանքեր՝ իր առջև դրված խնդիրներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Պարոն Խաչատրյանը շնորհավորել է Կարեն Մկրտիչեանին և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Իր հերթին, նորանշանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը շնորհակալություն է վարչապետին՝ վստահության, և Արման Խաչատրյանին՝ ծավալուն գործունեության համար: Նրա համոզմամբ՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ, միասնական աշխատանքով, հիմնադրամի առջև դնելով հստակ նպատակներ՝ կկարողանան հասնել արդյունավետ գործունեության:

Այնուհետև վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հիմնադրամի արդյունավետ աշխատանքը՝ ուղղված ներդրումների ներգրավմանը, արտահանման ծավալների ընդլայնմանը, զբոսաշրջության զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930