Լրահոս
Օրվա լրահոսը

1915 ֆիլմի օրիգինալ երգերից Արի իմ Սոխակ օրորոցային երգի տեսահոլովակի պրեմիերա՝ Սերժ Թանկյանի հեղինակությամբ և կատարմամբ

Ապրիլ 22,2016 10:42

Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը:

Այս օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր՝ ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Նախնական պատվերներն արդեն առկա են iTunes-ում և www.SerjTankian.com կայքում:

Անցած ապրիլին՝ Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած «1915» հոգեբանական թրիլլերը (ռեժ. Կարին Հովհաննիսյան և Ալեք Մուհիբյան) արժանացել է մի շարք մրցանակների և համաշխարհային ճանաչման: «New York Times»-ը այն անվանել է «տեղի ունեցած ջարդերի հոգևոր վերապրում», մինչ դեռ Los Angeles Times-ը ֆիլմը կոչեց «յուրօրինակ ձև՝ արդարություն հաստատելու այսպիսի հսկայական թեմայի վերաբերյալ»: ֆիլմը դիտելու և ավելին իմանալու համար այցելեք 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930