Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլում հեղինակային իրավունքները խախտում են «նորեկները». «Ա1+»

Ապրիլ 22,2016 15:53

Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրն է: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ հայկական մամուլում հեղինակային իրավունքները հիմնականում պահպանվում են «հնաբնակների» կողմից, սակայն նորեկ լրատվամիջոցների հետ այս հարցում դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն. «Անընդհատ ստեղծվում են, այսպես ասած, փորձնական կամ որոշակի ֆինանսական ռեսուրսներով լրատվական հարթակներ, եւ մենք նորից փորձում ենք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք, կարծես թե, հաղթահարել էինք արդեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Դեհերյանը նշեց, որ մոտ երեք տարի առաջ հենց լրատվամիջոցների ջանքերով հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքում փոփոխություններ եղան, որոնք դրական արդյունք տվեցին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930