Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. ՀՀ-ին համաձայնեցված ԸՕ է պետք

Ապրիլ 22,2016 16:47

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը նախատեց ընդդիմադիրներին. «20 տարի ընդդիմությունը պահանջել է համամասնական ընտրական համակարգ, բայց հիմա, պարզվում է այս տարատեսակը չի պահանջել: Ես չեմ հիշում, մի դեպք, որ որեւէ կոնկրետ տարատեսակի մասին խոսվի»:

Ինքը՝ Լեւոն Մարտիրոսյանը, կողմ է մեծամասնական կարգի գոյությանը, ուստի առաջարկվող ընտրակարգը համարում է «չարյաց փոքրագույնը», որը հնարավորություն է տալու «տեղերում կոնկրետ մարդկանց ընտրել»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀՀ-ին այսօր, առավել քան երբեւէ, համաձայնեցված ԸՕ է անհրաժեշտ`թե ԱԺ-ում առկա, թե խորհրդարանից դուրս, եղեք քաղաքական ուժերի հետ, թե ՀԿ-ների: Ուստի, հետագա բանակցությունները, ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, պետք է ոչ թե տարբերությունների, այլ ընդհանրությունների վրա լինեն. «Համաձայնություններ պիտի ձեռք բերվեն»:

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե հետընտրական գործընթացները կարգավորելուն, այլ դրանք կանխելուն: Դրանով է նա կարեւորում ցուցակների մաքրումը:

Այսօրվա քննարկումները եւ իշխանությունների ներկայացուցիչների հավաստիացումները, որ առաջինից երկրորդ ընթերցում «գլուխ-առ գլուխ անցնելու» են, նրան հույս են տալիս, որ քաղաքական եւ մասնագիտական լսարաններում քննարկումները կզուգակցվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930