Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ու վրիպակը. ի՞նչ խաղ է խաղում քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

Ապրիլ 23,2016 11:48

«Նախօրեին դատարանը մերժել էր ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը եւ մեղադրյալին ստորագրությամբ ազատ էր արձակել:

Դատարանի որոշումը մեկնաբանելիս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ասել էր, թե դատարանի որոշումը բազմաթիվ հակասություններ եւ անճշտություններ է պարունակում, իբր քննիչի միջնորդությունը դատարանը «ե՛ւ բավարարել է, ե՛ւ մերժել»: Իրականում, պարզվում է, ՔԿ-ն ընդամենը փորձել է շահարկել դատական դեպարտամենտի աշխատակիցների տեխնիկական սխալը:

Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ոչ մի հակասություն էլ չկա, պարզապես տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել: Դատարանի աշխատակիցները անզգուշությամբ Հովհաննես Մուրադյանի կալանքի գործի որոշմանը 1 թե 2 էջ այլ գործի որոշումի էջեր են կցել»,- պարզաբանեց փաստաբանը՝ պնդելով, որ Մուրադյանն իրականում չի կալանավորվել:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930