Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. Մեր սահմանների անվտանգության աստիճանը պետք է բարձրացվի որակական նոր մակարդակի

Ապրիլ 23,2016 14:44

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նիստում քննարկվել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև սահմանների արդիականացման և վերազինման խնդիրներին: ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր սահմանների անվտանգության աստիճանը պետք է բարձրացվի որակական նոր մակարդակի` այդ նպատակով օգտագործելով ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության ռազմական նշանակության բարձր տեխնոլոգիական միջոցներ, ինչը նաև հնարավորություն կտա բարձրացնել առաջնագծում կանգնած մեր զինվորների անվտանգությունը՝ նվազագույնի հասցնելով զոհերի թիվը:

Կառավարման խորհուրդը նաև ողջունել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանի և Հ3 հեռուստաընկերության նախաձեռնությունը` սահմանների արդիականացման և վերազինման նպատակով այսօր` ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից – 24:00-ն կազմակերպվող հեռուստանախագիծը՝ կոչ անելով մեր հայրենակիցներին ցուցաբերել ակտիվություն և իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում:

Կառավարման խորհրդում քննարկվել են նաև ներքաղաքական, ինչպես նաև կուսակցական կազմակերպչական հարցեր:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    “Վերածննդի” վերաբերյալ ես խորհուրդ կտայի ընթերցողներին կարդալ Մհեր Արշակյանի “Մեռելածինները” հոդվածը Ա1+ “Բլոգ” բաժնում: Առավել դիպուկ հոդված դեռ չեմ կարդացել:
    https://www.a1plus.am/blog

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930