Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զինվորները դիրքերում խրամատներ փորելիս պարբերաբար գտնում են հնագիտական գտածոներ. «Ժողովուրդ»

Մայիս 05,2016 12:44

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կանգնած մեր հայ զինվորները զբաղված են ոչ միայն հայրենի հողի պաշտպանությամբ, այլեւ մշակութային արժեքների պահպանությամբ։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ապրիլյան թեժ օրերին նրանք ոչ միայն փրկել են նմանատիպ արժեքներ, այլեւ հոգացել են, որ դրանք անվնաս հասնեն ապահով վայր։

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սահմանին մեր զինվորները դիրքերում խրամատներ փորելիս պարբերաբար գտնում են հնագիտական գտածոներ եւ ուղարկում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն. «Սա հայ զինվորի՝ մշակութային արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի դրսեւորում է, որը հերքում է այն միտքը, թե պատերազմն ու մշակույթն անհամատեղելի երեւույթներ են»,- ասաց նա։

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիանա Միրիջանյանն էլ տեղեկացրեց, որ ապրիլի կեսին առաջնագծի հյուսիս-արեւելյան հատվածում մեր զինվորները գտել են մ.թ.ա. 7-5-րդ դարերի դամբարանային նյութեր. «Հավանաբար, այդ մասերում դամբարանային կառույցներ կան, պարզապես հասկանալի պատճառներով չենք կարող գնալ, տեղում ուսումնասիրություններ կատարել։ Այդ ծիսական նյութերից մեկն, օրինակ, անոթ է, որն ունի երեք պատվանդան, դրա վրա էլ դրվել են ավելի փոքրիկ անոթներ, որոնց մեջ վառել են տարբեր նյութեր՝ անդրաշխարհի հետ կապված հալյուցինացիաներ ունենալու նպատակով։ Այդ անոթը մեզ հասել է կոտրված, բայց ամբողջացվել է։ Բոլոր այդ նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի հնագիտական պահոցում»,- նշեց նա։

Բացի անոթը՝ վերջին շրջանում սահմանից գտնվել է նաեւ բրոնզե դարի մի հազվագյուտ նյութ:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031