Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը բացատրում է, թե ինչու է Սպարապետ անվանել Սեյրան Օհանյանին. «Հայոց աշխարհ»

Մայիս 06,2016 07:51

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել էր դռնփակ քննարկում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ։ Քննարկմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների նախագահները։

Եվ ահա «Ժողովրդին» «հաջողվել է որոշ մանրամասներ պարզել հանդիպումից» եւ նման գերմարդկային ջանքերով հայթայթած տեղեկատվության հիման վրա հայտարարել, թե գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «քծնել» է ՊՆ նախարարին՝ անվանելով նրան «սպարապետ»։ Դե, իսկ հետո՝ մի ամբողջ դասախոսություն այն մասին, թե ով եւ ում իրավունք ունի «սպարապետ կամ զորավար դարձնել»։

Սկզբի համար մենք, բնականաբար, մեկնաբանության համար դիմեցինք Արտակ Դավթյանին, որն ասաց հետեւյալը.

«Կարծում եմ՝ պատգամավորներին սթափության կոչ անողն ինքը պետք է սթափվի եւ հասկանա խոսքի արժեքը։

Ի՞նչ է տեղի ունեցել։ «Ժողովուրդ» թերթի բերանբաց աղբյուրը ներկայացրել է կես ճշմարտությունը, որը ավելի վատ է, քան բացահայտ սուտը։ Այո, ես դիմել եմ պաշտպանության նախարարին՝ կոչելով «պարոն սպարապետ», բայց նաեւ բացատրել եմ, թե ինչու։ Ասել եմ, որ, իմ խորին համոզմամբ, նորանկախ Հայաստանի պատմության՝ վերջին 25 տարիների բոլոր պաշտպանության նախարարներին պետք է այդպես դիմենք։ Այսինքն՝ կարեւորել եմ ոչ թե անձը, այլ պաշտոնը, որը ինքը տվյալ պահին զբաղեցնում է։

Երեւի թե ավելորդ է ասել՝ ինչ առանցքային դերակատարություն ունի պաշտպանության նախարարի պաշտոնը պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։

Հատկապես նկատի ունենալով ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները, երբ բոլորը՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ քաղաքացիական հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, համախմբվեցին մեր բանակի շուրջ։ Իսկ բանակը նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ սպարապետը՝ պաշտպանության նախարարը։

Այն, ինչ ասվել է, ասվել է այդ համատեքստում, եւ ներկաները այդպես էլ ընկալել են, բացի «Ժողովուրդի» «աղբյուրից», որը շտապել է հրապարակել եւ կամայականորեն մեկնաբանել փակ հանդիպման մանրամասները։

Ընդ որում՝ հեղինակը ոչ այնքան ինձ է վիրավորել՝ մեղադրելով, որ «քծնում» եմ նախարարին, որքան սպարապետին, դասեր տալով պատգամավորներին. «Ինչպես երեւում է, պատգամավորները չեն գիտակցում, որ սպարապետ կոչվելու համար մարդը պետք է իր կյանքով վաստակի այդ տիտղոսը»։ Այսինքն թե՝ Սեյրան Օհանյանը, որն իր կյանքն է դրել Արցախյան ազատամարտում, չի վաստակել «այդ իրավունքը»։

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031