Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցու ուսադիրը՝ Ռոբերտ Աբաջյանի հարազատների ոտքի տակ (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»

Մայիս 10,2016 11:26

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ եւս մեկ անուն, մյուս բոլորից ամենաերիտասարդը, թվով 24-րդը։

Մայիսյան եռատոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը։

Ռոբերտի «Ոսկե արծիվ» շքանշանը Լեռնային Ղարաբաղում ստացել են նրա ծնողները։ Մեր օրերի հերոսը ծառայել է Մարտակերտում։ Հակառակորդի հետ կռիվ է տվել մինչեւ վերջին փամփուշտը, չի հանձնվել, չի նահանջել, իսկ վերջում իր մոտ եղած միակ նռնակով պայթեցրել է ե՛ւ իրեն, ե՛ւ հակառակորդի մոտ տասնյակ զինվորների։

«Մեզ տարան, ցույց տվեցին, թե որտեղ է այդ ամեն ինչը կատարվել, բացատրում էին, որ այս թմբից այն կողմ իրենք են, այս կողմը մերոնք են… Այնտեղ կռվածները բոլորն են հերոս, ուղղակի Ռոբերտը… չգիտեմ, հերոսացավ։ Ռոբերտի արարքը… Մինչեւ վերջին վայրկյանը հեռախոսով խոսել է իր գնդի հրամանատարի հետ, զեկուցել է, որ մենակ եմ մնացել, Ուրֆանյանը Քյարամի հետ այնտեղ է զոհվել, վիրավորված Անդրանիկին բերել եմ իմ կողքը, Անդրանիկն էլ է զոհվել։ Այնտեղից ասել են՝ մենք գալիս ենք, դիմացիր։ Զեկուցել է՝ մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ իրենց, երբ գան, ես իրենց մաման… Ով էլ որ այս դիրքը հանձնի… Ես այս դիրքը չեմ  հանձնելու»,- պատմեց Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը։

Երեկ Ռոբերտի ապրած տան շեմքում ուսադիր էր ընկած։ Նրա հարազատները պարզաբանեցին, որ դա ադրբեջանական բարձրաստիճան զինվորականի է պատկանել։ Հատուկ նշանակության ջոկատի հետախուզությունը, սահմանն անցնելով եւ զինվորականին ոչնչացնելով, ուսադիրներից մեկը բերել են իրենց,, մյուսը՝ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին՝ որպես լուծված վրեժի վկայություն։ Ասացին, այդպես էլ ոտքի տակ ընկած մնալու է, մինչեւ որ հաջորդ անգամ այցելեն Ռոբերտի գերեզման եւ ուսադիրը դնեն նրա ոտքերի տակ։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031