Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարո Փայլանն այցելելու է Հայաստան». Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)

Մայիս 11,2016 18:16

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մի խումբ քաղաքացիներ այսօր` մայիսի 11-ին, իրականացրեցին «Ես Կարոն եմ» կարգախոսով երթ-ակցիա` այդ կերպ աջակցություն հայտնելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության անդամ, հայազգի պատգամավոր Գարո Փայլանին, որն ավելի վաղ հարձակման էր ենթարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Կարոն հայ ազգի պատվավոր զավակներից է: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մոտ երկու շաբաթից նա այցելելու է Հայաստան` բոլորովին այլ առիթով, ընտանեկան հրավերին ի պատասխան»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց երթի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի Փայլանի անվտանգության հարցում միջամտել չի կարող. «Լինելով ՄԱԿ-ի անդամ, ՀՀ-ն կարող է խնդիրը բարձրաձայնել, բայց այլ հարց էլ կա: Կարոն պատգամավոր է եւ անձեռնմխելիություն ունի: Ժամանակին Հրանտ Դիրքի համար էին «թիկնազորի սուտ» հնարել, բայց դա չի փրկի մարդուն: Եթե մեկն ուզենա սպառնալիք իրականացնել, որեւէ թիկնազոր չի փրկի…»:

Հացպանյանը եւս փաստեց, որ Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու ժամանակավոր օրենքի ընդունման դեպքում Գարո Փայլանին եւս կձերբակալեն:

Anahit-BaxshyanԵրթին մասնակցում էր նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Կարոյի հանդեպ հարձակումն էթնիկ հողի վրա տեղի ունեցավ եւ դա շատ մտահոգիչ է, գիտենք, ինչ կարող է լինել Կարոյի հետ: ՀՀ-ն կարող է արդյունավետ ազդել միջազգային կառույցների վրա` համապատասխան գնահատական տալու հարցում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031