Լրահոս
Օրվա լրահոսը

Սա, ակնհայտորեն, հերթապահ կամ վերացական ելույթ չէ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 13,2016 12:56

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր պատկերացումներն է հայտնել Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղիների վերաբերյալ եւ նույնիսկ մի քանի կոնկրետ հանձնարարականներ տվել։

Հիմնական իմաստը հետեւյալն է՝ պետական կառավարման ապարատը պիտի անցնի խնայողության խիստ ռեժիմի, պետք է նվազեցվեն գործուղումները, վերանորոգումները, ներկայացուցչական ծախսերը, ծառայողական մեքենաները եւ այլն, պետական կառավարման համակարգում պիտի կրճատումներ լինեն (այդ թվում՝ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ներում ու ԾԻԳ-երում), պետք է խստացվի կոռուպցիայի դեմ պայքարը, եւ այսպես շարունակ։

Սկսենք նրանից, որ սա, ակնհայտորեն, հերթապահ կամ վերացական ելույթ չէր՝ հենց միայն այն պատճառով, որ կոնկրետ կրճատումների եւ խնայողությունների մասով հաստատ գործողություններ են հետեւելու, ընդ որում՝ բավականին արագ։

Ու եթե կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմ պայքարի հարցում հազիվ թե շոշափելի արդյունքներ գրանցվեն (առաջին անգամը չէ, որ լսում ենք «գլխից բռնելու» մասին), ապա խնայողության ավելի խիստ ռեժիմի անցնելու հարցում ինչ-որ էֆեկտ հաստատ կապահովվի։ Ասենք՝ չինովնիկներն ավելի քիչ թրեւ կգան աշխարհով մեկ, ավելի քիչ «ներկայացուցչական» կոնյակներ կառնեն, ամիսը մեկ աշխատասենյակները «ռեմոնտ չեն անի», ու այդ ամենի շնորհիվ հնարավոր կլինի խնայել մի քանի միլիարդ դրամ։

Քիչ բան չէ իհարկե, բայց Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է ասում, որ այդ ամենը որեւէ դեր չի խաղա, եթե կայուն ու երկարատեւ տնտեսական աճ չունենանք։ Բայց ինչպե՞ս։ Միանզամից ասենք՝ առանց կտրուկ եւ արմատական քայլերի ոչինչ չի ստացվի։ Այսինքն՝ ինչ-որ բան, իհարկե, կստացվի, բայց՝ մի 100-150 տարի հետո, իսկ մեզ անհրաժեշտ է այս ամենն անել շատ արագ:

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031