Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց բնակարանում սպանվել են քույր և եղբայր Արմենակյանները. պարզվել է կասկածյալի ինքնությունը

Մայիս 13,2016 20:02

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շավարշ և Շողիկ Արմենակյանների սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց բնակարանում դանակահարվել են քույր և եղբայր Շողիկ և Շավարշ Արմենակյանները։ Ձախ թիկնային հետին մակերեսին ստացած վնասվածքի հետևանքով 1987թ. Շողիկ Արմենակյանը տեղում մահացել է, իսկ վերջինիս եղբայրը կրծքավանդակի շրջանում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչի գլխավորությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է խոհանոցային դանակ՝ արնանման հետքերով, արնանման հետքեր են հայտնաբերվել նաև տան բակում, հյուրասենյակում և ննջարանում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` կասկածյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031