Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն է կատարվում՝ պարզելու դատապարտյալի հաղորդման մեջ նշված հանգամանքները

Մայիս 16,2016 14:58

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ հիշյալ հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի ընթացքում ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողները, առանց իրեն համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկելու, իր հիվանդությունների վերաբերյալ կազմել են հիվանդության կեղծ պատմագիր, որի հիման վրա բժշկական աշխատանքային հանձնաժողովը որոշում է կայացրել այն մասին, որ իր հիվանդությունները չեն դասվում պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին:

Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իր մոտ ախտորոշվել է «ոսկորների դեֆորմացիա» հիվանդությունը, սակայն, առանց համապատասխան բուժման, բուժող բժիշկն իրեն ներկայացրել է բժշկական աշխատանքային հանձնաժողով, որի որոշմամբ էլ ինքը դուրս է գրվել հիշյալ քրեակատարողական հիմնարկից:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031