Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հունիսի 1-ից կմեկնարկի «Երևանյան ամառ – 2016» եռամսյա ծրագիրը

Մայիս 16,2016 16:35 Share

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների մասնակցությամբ վարչական շրջաններում հրավիրվել են խորհրդակցություններ, որի շրջանակում տնօրեններին է փոխանցվել քաղաքապետի հատուկ հանձնարարականը՝ դպրոցներում վերջին զանգի հետ կապված դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու վերաբերյալ: Նշվել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների ավարտական խմբերում դրամահավաքության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով էլ համապատասխան հանձնարարականներ են տրվել վարչական շրջանների կրթության բաժինների աշխատակիցներին:

Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի փոխանցմամբ պատրաստ է նաև հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող «Երևանյան ամառ – 2016» եռամսյա ծրագրի միջոցառումների ցանկը և ժամանակացույցը:

Նշվել է, որ այս համատեքստում նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը վերջնական հաստատելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani says:

    Հունիսի 1-ին ,,Հաղթանակ,, զբոսայգու ատրակցիոնները անվճար են, թե ոչ:

Պատասխանել