Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահոսք կլինի, որը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վիեննայում. «Հայկական ժամանակ»

Մայիս 18,2016 12:18

Անորոշ մնաց մեկ ուրիշ շատ կարեւոր հարց. ինչ է որոշվել երկու կողմերում ռազմական տեխնիկայի եւ զինված ուժերի հսկայածավալ կուտակումների հետ կապված։ Հնարավոր չէր, որ հանդիպման ժամանակ այս հարցը չքննարկվեր։ Առնվազն իբրեւ «հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմությունը վերահաստատելու» ապացույց՝ կողմերը պետք է որպես առաջին քայլ՝ համաձայնեին առաջին գծից հետ քաշել, օրինակ՝ ծանր տեխնիկան։ Հանդիպման արդյունքներով, սակայն, նման պայմանավորվածության մասին հայտնի չէ։

Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես թեմայի շրջանակներում արած արտահայտություններ ունեն, որ հաճախ են օգտագործում։ Օրինակ, որ նման հանդիպումները ունենում են նաեւ «այսբերգի չերեւացող կողմը»։ Խոսքը հանդիպման այն հատվածի մասին է, որի բովանդակությունը, ընդհանուր որոշման համաձայն, հանդիպման սրահից դուրս չի գալիս։

Սերժ Սարգսյանը տունդարձի ճանապարհին նախագահական օդանավում լրագրողների հարցերին պատասխանելիս ասում է, որ ինքը եւ իր գործընկերները բավարարված են հանդիպման արդյունքներով։ «Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, ելնելով մի քանի հանգամանքներից»,- շարունակում է նա։

Հետաքրքիրը, բնականաբար, մանրամասներն են, եւ նաեւ այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս դրանց անդրադառնալ։ Ամեն դեպքում, կարծում ենք, որոշ ժամանակ անց ինֆորմացիոն որոշակի արտահոսք կլինի, որը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վիեննայում։

Իսկ եթե պարզվի, որ այսբերգի չերեւացող կողմ չկա եւ տեղի է ունեցել միայն այն, ինչ ամփոփված է համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, ապա կարելի է եզրակացնել, որ Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան բանակցային ողջ պատմության ընթացքում ամենաանտեղի, անարդյունավետ եւ իզուր կազմակերպված հանդիպումն է եղել։

Սերժ Սարգսյանի հարցազրույցում արտահայտած որոշակի մտքեր, տարբեր երկրների ԱԳ նախարարությունների ողջույնի ուղերձները, տարբեր միջազգային գործիչների արձագանքները, սակայն, հակառակի ուղղությամբ որոշակի հույսեր են ներշնչում։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031