Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին

Մայիս 20,2016 18:30

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 20-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին: Ա. Հովհաննիսյանը իր խոսքում նշել է, որ մշտապես դրական գնահատականներ են հնչեցվել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի գործունեության հետ կապված, ինչի համար էլ ուրախ է իրենց այդ հանդիպման համար:

Նախարարը հավելել է, որ ԵԽ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը արդյունավետ է համարում, որը լավ հիմքերի վրա է դրված հետագայում շարունակականություն ապահովվելու համար՝ հաշվի առնելով 2015 թվականի սեպտեմբերի 18-ին հաստատված 2015-2018 թվականների գործողությունների նոր ծրագիրը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն էլ իր հերթին նշել է, որ երկկողմ հանդիպումը շատ է կարեւորում: Հանդիպման ժամանակ նախարարն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական, դատական օրենսգրքերի փոփոխություններին, «Պրոբացիայի մասին» օրենքի ընդունմանը եւ մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031