Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Մայիս 20,2016 18:45

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին:

Հանդիպմանը քննարկվել են փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների ապահովման, մասնավորապես՝ այդ ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված հարցեր:

Արման Թաթոյանը, ի թիվս այլնի, Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Կողմերը հաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաեւ կարեւորել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ուսուցողական ծրագրեր կազմակերպելու անհրաժեշտությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031