Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլի. Ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան. Грузия Online

Մայիս 25,2016 10:40

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հարցազրույց է տվել վրացական «Ռուսթավի 2» հեռուստատեսությանը, որի ընթացքում խոսել է մի շարք հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։

Հարցազրույցի ընթացքում Սահակաշվիլին նշել է, որ առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Վրաստան. «Թող որևէ մեկը չկասկածի և չընդունի որպես սպառնալիք, դա բնական գործընթաց է. ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ակտիվորեն ներգրավվել գործընթացներին»։

Վրաստանի նախկին նախագահը խոսել է նաև վրացի մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին՝  համեմատելով նրան Աջարիայի նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձեի և Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ։ Սահակաշվիլիի խոսքերով՝ Իվանիշվիլին չի ցանկանում հեռանալ իշխանությունից, ինչպես չէին ցանկանում դա անել Աբաշիձեն և Շևարդնաձեն, բայց առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո, Իվանիշվիլին ստիպված կլինի իշախանությունը փոխանցել «Ազգային շարժմանը»։

Իվանիշվիլիի մասին արտահայտվելիս՝ Սահակաշվիլին չի խուսափել նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին. «Բիձինա Իվանիշվիլին մեկին մեկ նման է Ասլան Աբաշիձեին՝ փոքրիկ, խղճուկ, ռուսամետ օլիգարխական տարր, կլասիկ ֆեոդալ, որը իր ժողովրդին նայում էր ինչպես հպատակների»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031