Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական հաշտության տենչը. «Ժամանակ»

Մայիս 26,2016 12:48

Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը երեկ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է միջնորդել Ռուսաստանի և Թուրքիայի հաշտության համար: Այս հայտարարությունը հնչում է Ստամբուլում Էրդողան-Ալիև հանդիպումից հետո, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը, ըստ էության, կարող է լինել ավելին, քան զուտ դիվանագիտական պասաժը, այսպես ասած, խաղաղասիրական ջանքի դրսևորմամբ:

Բանն այն է, որ Բաքուն նման միջնորդական հավակնություններ ներկայացնում էր նախորդ տարի նոյեմբերին, երբ ռուս-թուրքական օդանավային միջադեպը նոր էր տեղի ունեցել, և ըստ էության նոր էին լարվել երկու երկրների հարաբերությունները: Սակայն Բաքվի այդ հավակնությունը ոչ Անկարային պետք եկավ և ոչ էլ Ռուսաստանին: Եվ ահա, Ստամբուլում Էրդողան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին հայտարարում է միջնորդության մասին, միջնորդության պատրաստ լինելու մասին, ինչը կարող է նշանակել, որ Բաքվին այդ մասին որոշակի մտքեր փոխանցել է Թուրքիան:

Այս ֆոնին հետաքրքրական է դիտվում ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորական ուղերձը Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ, որում Պուտինը խոսում է Ադրբեջանի միջազգային բարձր հեղինակության մասին: Իսկ ի՞նչն է կարևոր որևէ միջնորդական առաքելության համար: Իհարկե, միջազգային հեղինակությունը:
Եվ այս առումով ստացվում է բավական ներդաշնակ մի պատկեր՝ Ալիևը հանդիպում Էրդողանին, ադրբեջանցի պաշտոնյան հայտարարում է ռուս-թուրքական հարաբերության միջնորդ լինելու պատրաստակամության մասին, Պուտինը Ադրբեջանի հեղինակությունն է արձանագրում:

Սա իսկապես ուշագրավ, իսկ Հայաստանի համար պարզապես վտանգավոր ներդաշնակություն է, եթե հիշենք, թե ինչ էր ասել Պուտինը Թուրքիայի հետ հարաբերության մասով՝ հաշտ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ պատրաստ են շատ հեռուն գնալ: Եվ չի բացառվում, որ ապրելով անհաշտության մեջ մի քանի ամիս, ռուսներն ու թուրքերը հասկացան, որ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները տուժում են: Իսկ Ռուսաստանն ու Թուրքիան աշխարհաքաղաքական հետաքրքրությունները տարածաշրջանում բավարարում են հայերի հաշվին՝ պատմականորեն:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031