Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմ չի վերադառնա»

Մայիս 29,2016 11:42

«…Ադրբեջանի բոլոր խաչմերուկներում եւ փողոցներում պաստառներ են կախված Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի նախորդի՝ Հեյդար Ալիեւի խոսքերով: Դրանցում ասվում է. «Երկու երկիր՝ մեկ ժողովուրդ»: Դա Ադրբեջանն ու Ռուսաստանը չէ, դա Ադրբեջանն ու Թուրքիան է: Եվ չնայած, ադրբեջանցիները շիիթներ են են, իսկ թուրքերը՝ սուննիթներ, այդուհանդերձ, նրանք ձեւ են անում, թե մեկ ժողովուրդ են եւ իրենց քաղաքականությունը մեծապես կառուցում են փոխադարձ համաձայնեցվածությամբ», – Սոչիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, Կ. Զատուլինն իր խոսքում այնուհետեւ ասել է.

«Ավելին, չնայած Ադրբեջանը կցանկանար պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ռուսաստանը լիներ իր կողմում, սակայն բոլոր դեպքերում, երբ մարտահրավեր է ծագում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, Ադրբեջանն, իհարկե, բռնում է Թուրքիայի կողմը: Այդպես եղավ նաեւ խոցված ինքնաթիռի եւ դրան հաջորդած իրադարձությունների գործում: Ադրբեջանի համար ընտրություն կատարելու այս իրավիճակը հարմար չէ, սակայն վերջին հաշվով նա, միեւնույն է, ընտրում է Թուրքիան: Սա  մեկ այլ հարաբերություն է կանխորոշում. մեր հարաբերությունները Հայաստանի հետ:

Իմ լուսահոգի բարեկամը, որ Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության զոհ դարձավ՝ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը, ժամանակին, իմ կարծիքով շատ կարեւոր միտք էր արտահայտել, որը կանխորոշում է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները: Նա ասել էր. «Ռուսաստանը Կովկասում իր Իսրայելն ունի: Դա Հայաստանն է»: Մենք Իսրայելին տարբեր կերպ ենք վերաբերվում, որպես կանոն, խորհրդային տարիներից՝ շատ բացասական նրա արտաքին քաղաքականությանը: Սակայն նմանությունը բավականին են: Հայաստանի համար Կովկասում շատ դժվար հարեւաններ են: Մի կողմից Թուրքիան, պահպանում է Հայաստանի բլոկադան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, որը ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, ինչպեսեւ Հայաստանը: Եվ երրորդ կողմից Վրաստանն է, որը Հայաստանի պես մեծամասամբ քրիստոնեական երկիր է, այդուհանդերձ, ցանկացած տրանզիտի համար Հայաստանին քերթում է եւ խնդիրներ ստեղծում:

Հայաստանն անխուսափելի ընտրություն է կատարել Ռուսաստանի կողմը: Հայաստանը մեր ռազմաքաղաքական միության անդամն է եւ Գյումրիում հայ-թուրքական սահմանին կանգնած է 102-րդ բազան, որտեղ մեր զինծառայողներն են: Այս ամենով հանդերձ, մենք ցանկանում ենք պաշտոնական մակարդակում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները այնպես անել, որ հանկարծ Լեռնային Ղարաբաղի վիճելի հարցում կողմերից որեւէ մեկին նախապատվություն չտանք: Բայց ձեզ պետք է ասեմ, որ, իհարկե, ԼՂՀ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմ չի վերադառնա: Եվ որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, պետք է ամբողջ բնակչությանը պարզապես բնաջնջել: Իսկ Լեռնային Ղարաբաղը բացառապես հայկական է, 120 հազար մարդ…»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031