Թուրքական Sozcu.com լրատվականի հոդվածագիր Նասուհ Մահրուքին ծավալուն անդրադարձ է կատարել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը։
Մահրուքին իր հոդվածում պնդում է, որ Դաշնակցությունից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ամենամեծ աջակիցը Գերմանիան է, իր այդ տեսակետը հիմնավորելով, որ Գերմանիան փորձում է իրեն հավասար մեղսակից գտնել և չլինել միակ պետությունը, որը հրեաներին ցեղասպանելու համար ամբողջ աշխարհի կողմից ճանաչվել է ցեղասպան պետություն։
Հոդվածագիրը փորձել է բացատրել նաև, թե ինչն էր պատճառը, որ Գերմանիան հենց հիմա ընդունեց նման բանաձև։ Մահրուքին կարծում է, որ դա էլ պայմանավորված է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերի հետ։ Ըստ նրա՝ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների հետևանքով իշխող կուսակցության դիրքերը բավականին թուլացել են, Գերմանիան էլ, օգտվելով հարմար առիթից, նման բանաձեւ ընդունեց։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: