Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը լիահույս է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կհստակեցնի իրավիճակը. Trend.az

Հունիս 07,2016 12:38

Եվրամիությունը լիահույս է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կոնկրետ քայլ կլինի, որը կնպաստի Արցախի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս թեմայի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումն արտահայտել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը։

Մարդը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու ավելացրել. «Ինչպես դուք գիտեք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Իհարկե, մենք աջակցում ենք այդ գործընթացին և հույս ունենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն տեղի ունենա հունիսին, կարող է կոնկրետ քայլ դառնալ, որն ուղղված կլինի հակամարտության կարգավորմանը»։

Մարդի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի համարտության հիմնախնդիրը չափազանց կարևոր է Եվրամիության համար և եվրոպական այդ միության օրակարգային հարցերից մեկն է։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930