Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը ելույթ չի ունենա Մուհամմադ Ալիի թաղման արարողությանը. «Հաբերլեր»

Հունիս 07,2016 12:29

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամմադ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու համար ԱՄՆ են ժամանելու տարբեր երկրների առաջնորդներ, ճանաչված մի շարք մարդիկ։ Մուհամմադ Ալիի թաղման արարողությանը սպասվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Մուհամմադ Ալիի ընտանիքի մամուլի խոսնակ Բոբ Գյունելը նախապես հրապարակել էր այն մարդկանց ցուցակը, որոնք պետք է ելույթ ունենային Մուհամմադ Ալիի թաղման արարողության ժամանակ։ Ըստ այդմ, բռնցքամարտիկի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նախատեսվում էին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, դերասան Բիլ Քրիսթըլի, լրագրող Բրայան Գամբելի, Թուրքիայի նախագահ Էրդողանի, Հորդանանի թագավոր Աբդուլահ Երկրորդի, բռնցքամարտիկի կնոջ ու աղջկա ելույթները։

Ալիի ընտանիքի մամուլի խոսնակը հայտարարել է, որ թաղման արարողակարգի մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնց արդյունքում չեղյալ են հայտարարվել Հորդանանի թագավորի և Թուրքիայի նախագահի ելույթները։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930