Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի տնօրենը ներկայացրեց նորանշանակ գեղարվեստական ղեկավարին

Հունիս 07,2016 16:49

Հունիսի  7-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը լրագրողներին ներկայացրեց  թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին (լուսանկարում) եւ վերջինիս նախաձեռնությամբ ու հրավերով Հայաստան այցելած  Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերին: Պարոն Արզումանյանը նշեց, որ Ջ. Ֆիշերի եւ թատրոնի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության եւ ընթացիկ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Պարոն Ֆիշերը մասնակցել է նաեւ թատրոնի մենակատարների լսումներին:

Անդրանիկ Արզումանյանը հայտնեց, որ թատրոնում տեղի է ունեցել իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչեկիի ճանաչողական այցը, քննարկվել են թատրոնի լուսային տեխնիկայի առավել արդյունավետ շահագործմանը եւ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

«Առավոտի» հարցերի պատասխաններն՝ ուղղված Անդրանիկ Արզումանյանին, Կոնստանտին Օրբելյանին եւ Ջոն Ֆիշերին, կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930