Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Հունիս 07,2016 17:33

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 7-ին Շուշի քաղաքում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Ռուբեն Մելիքյանը կարևորել է ճանաչողական այս հանդիպումը եւ հակիրճ ներկայացրել իր գործունեության հիմնական ուղղությունները:

Խոսելով առաջնահերթությունների մասին՝ օմբուդսմենը նշել է, որ աշխատակազմի կողմից շարունակվում են Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները՝ ուղղված Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպանի հրապարակած միջանկյալ զեկույցն ամբողջացնելուն: Ռուբեն Մելիքյանն ընդգծել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և նրանց Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում ներգրավելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով պատգամավոր Հ.Խանումյանի նկատմամբ բռնության փաստին՝ Ռ.Մելիքյանը վկայակոչել է հունիսի 6-ի իր հայտարարությունը, որով փաստը խստորեն դատապարտվել էր։ Միաժամանակ ընդգծվել է, որ Պաշտպանի հայտարարությանը հետևած՝ ԼՂՀ ոստիկանության հայտարարությունը ողջունելի է ու լավատեսության հիմքեր է տալիս։ Այնուհետեւ օմբուդսմենը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին և դրականորեն արձագանքել առաջարկություններին՝ կապված ՄԻՊ աշխատակազմում «թեժ գիծ» ունենալուն, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումները պարբերական դարձնելուն և այլն:

Հանդիպումը փորձնական կարգով հեռարձակվել է Արցախի օմբուդսմենի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

 
Արցախի ՄԻՊ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930