Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ՀԲ Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրենին

Հունիս 07,2016 20:14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին:

Վարչապետը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարություն- Համաշխարհային բանկ համագործակցությունը և նշել, որ այն զարգանում է փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ մեր երկրում բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ հետագայում ևս երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի:

Ֆրենկ Հիմսկերկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ ՀԲ-ն շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ ենթակառուցվածքների, ֆինանսական հատվածի զարգացման, էներգետիայի և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն- Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի հետ ՀԲ-ի 2014-2017 թթ. գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930