Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետի հետ

Հունիս 08,2016 18:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետ Կոնստանտին Սլիշենկոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Կամչատկայի մարզում Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանը: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունն ու տեղերում հայ համայնքների ակտիվ գործունեությունը: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում առաջնահերթությունը մշտապես տրվում է մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ ու բարեկարգ քաղաք ունենալուն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կոնստանտին Սլիշենկոն իր հերթին նկատել է, որ Երևանն իսկապես հարմարավետ ու բարեկարգ քաղաք է, ինչն, իրոք, գնահատելի է: Հանդիպման շրջանակում Կոնստանտին Սլիշենկոն նաև համառոտ ներկայացրել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի վերջին տարիների զարգացումներն ու ընդգծել է տեղի հայ համայնքի կարևոր դերակատարումն ու ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930