Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ

Հունիս 08,2016 19:44

Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի ծավալած գործունեության շարունակականությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում զինված ուժերի համալրման առումով և վստահություն հայտնել, որ խորհուրդն իր առավել ակտիվ աշխատանքով այսուհետ ևս կշարունակի ձևավորել երկխոսության ու փոխվստահության մթնոլորտ բանակի ու հասարակության միջև:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել ու վերլուծվել են վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կողմից կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվել են գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: Խորհրդի գործունեությունը պաշտպանության նախարարի առաջարկությամբ այսուհետ ևս կհամակարգի Գեղամ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930