Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի նախագահը խստորեն քննադատել է Էրդողանին. Die Welt

Հունիս 09,2016 12:50

Գերմանիայի խորհրդարանի ղեկավար Նորբերտ Լամերտը խիստ քննադատություն է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, որը սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ էր ուղղել Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք խորհրդարանականներին։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Die Welt-ը։

Խոսելով Էրդողանի մասին, Լամերտը մասնավորապես ասել է. «Ես անհնար էի համարում, որ ժողովրդավարության սկզբունքներով ընտրված նախագահը կարող է 21-րդ դարում իր քննադատությունն ուղղել նույն սկզբունքներով ընտրված խորհրդարանականների հասցեին, կասկածի տակ առնելով նրանց թուրքական ծագումը, նրանց որակել «պղտոր արյուն ունեցողներ»»։ Այս խոսքերից հետո խորհրդարանական դահլիճը, որտեղ ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ծափահարել է Լամերտին։

Գերմանիայի Բունդեսթագի խոսնակն իր խոսքում ասել է, որ իրենց երկրի խորհրդարանականները պատրաստ են քննադատության ենթարկվել, բայց, բոլոր նրանք, ովքեր կփորձեն սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել խորհրդարանականների վրա, պետք է իմանան, որ իրենք գրոհում են ամբողջ խորհրդարանի վրա։

Նորբերտ Լամերտը հավելել է նաև, որ Գերմանիայի Բունդեսթագը չի պատրաստվում հանդուրժել այդ ամենը և կարող է օրենքով սահմանված կարգով համապատասխան արձագանք տալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930