Լրահոս
Օրվա լրահոսը

Բազուկը շուտ եփելու համար պարբերաբար սառը ջուր ավելացրեք

Հունիս 11,2016 13:30

Բազուկի ավելի հյութեղ եւ համեղ տեսակների կեղեւը մուգ է, արմատապտուղը` տափակ: Որպեսզի բազուկը համեղ ստացվի, եփելիս չպետք է կեղեւը մաքրել եւ արմատը կտրել:

Բազուկը եփել սառը ջրում` խորը, փակ ամանով: Եթե բազուկը եփել եք կեղեւը մաքրած, ջուրը պետք չէ թափել: Կարող եք ջուրը ուղղակի խմել կամ այդ ջրի մեջ բրինձ եփել, եւ ստանալ հաճելի կարմիր գույնով փլավ: Այն կաթի փոխարեն կարելի է նաեւ ավելացնել կարտոֆիլի խյուսին:

Եթե բազուկը եփելիս կաթսայի մեջ մի կտոր չոր հաց դնեք, այն իր մեջ կկլանի տհաճ հոտը:

Բազուկը շատ ուշ է եփվում: Եփման ժամանակը կրճատելու համար կաթսայի մեջ անընդհատ սառը ջուր ավելացնել: Հենց ջուրը սկսի եռալ, մեկ ժամ հետո այն վերցնել կրակից եւ տասը րոպե պահել հոսող ջրի տակ:
Բազուկը կպահպանի գույնը, եթե շոգեխաշեք քիչ ջրով, կարելի է նաեւ ավելացնել մի քիչ շաքար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Արավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930