Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարության ներկայացուցիչ. «Հատուկ դպրոցները «կմարեն»

Հունիս 14,2016 13:17

Հունիսի 14-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում քննարկում էր կազմակերպվել՝ կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ծառայությունների վերաբերյալ։

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն ասաց, որ պետությունը մտել է բարեփոխումների փուլ: Նա նշեց, որ դեռեւս 1996-ից մեր երկրին ընդունել էր Երեխայի իրավունքների մասին օրենք, որը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները եւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

Տիկին Մուրադյանը նաեւ փաստեց. «Հետխորհրդային տարածքում դժվար էր զարգացման խնդիր ունեցող երեխաներին տանել սովորական հանրակրթական դպրոց, քանի որ այդ տարիներին նման երեխաները առանձնացված հաստատությունում էին սովորում, իսկ այսօր ներառական կրթություն ասելով հասկանում ենք հավասարապես մատչելի եւ որակյալ կրթության տրամադրում բոլոր երեխաներին»: 2009-ից օրենքով կարգավորվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության հարցը, իսկ մինչև 2022 թ. վերջնական անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության:

Անահիտ Մուրադյանը նշեց, որ այսօր Հայաստանում 23 հատուկ դպրոց կա, իսկ մինչեւ 2022 թ. յուրաքանչյուր մարզում առնվազն՝ 1, իսկ Երեւանում 4 հատուկ դպրոց պետք է վերակազմակերպվի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: ԿԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ իրենց նպատակը բնավ էլ հատուկ դպրոցները փակելը չէ, դրանք այսպես թե այնպես «կմարեն»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930