Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պատասխանել է Էրդողանի նամակին. imctv.com

Հունիս 15,2016 17:48

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակին։ Այս մասին տեղեկացնում է imctv.com կայքը։

Անդրադառնալով վերը հիշատակված նամակին՝ Պեսկովն ասել է, որ մինչև Անկարան որոշակի քայլեր չկատարի, ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Շարունակելով իր միտքը՝ Պեսկովն ասել է. «Դա արարողակարգային նամակ էր։ Տոն օրերին այդպիսի նամակներ ուղարկվում են։ Նմանատիպ նամակները չեն ենթադրում պատասխան։ Բացի դրանից, ցավոք սրտի, նամակի բովանդակությունն էլ չի ենթադրում որևէ պատասխան»։

Պեսկովն ասել է նաև, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, սակայն դա հնարավոր կլինի, երբ ռուսական ուղղաթիռը խոցելուց հետո Անկարան որոշակի քայլեր կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930