Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ բազմազավակ «կույս» են ուզում տեսնել». Ազատ Արշակյանը` Վարդան Օսկանյանի կուսակցության մասին

Հունիս 20,2016 18:23

«Օսկանյանը եղել է ամենաբարձր իշխանություններից մեկը` վճիռ կայացնող գործիչ: Նա սփյուռքահայ եւ հայրենադարձ քվոտայի մեջ է տեղավորվում: Եթե այդ քվոտան չլինի, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը քիչ ազդեցիկ կլինեն»,-հունիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի մասին նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա ասաց, որ Վարդան Օսկանյանի հանդեպ դրական վերաբերմունք ունի: «Միաժամանակ ասեմ, որ Հայաստանը տրենաժոր չի, որ ով ուզի` իշխանության գա: Այս աշնանը մենք կհեռացնենք նման կերպ մտածողներին»,-նշեց Արշակյանը, ապա դառնալով նորաստեղծ կուսակցությանը` հավելեց. «Մարդիկ ուզում են թարմ քաղաքական ուժի տեսնել. «կույս» են ուզում տեսնել` «կույս», որ բազմազավակ լինի եւ փորձ ունենա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930