Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում արծարծվեց Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու հարցը

Հունիս 22,2016 11:00

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ապրիլյան պատերազմին անդրադառնալով՝ կրկին հավասարության նշան դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Մասնավորապես, Էստոնիայի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների խորհրդի նախագահ Մարինա Կալյուրանդը հայտարարեց, թե Կովկասում պահպանվում է լարվածությունը, հատկապես ապրիլին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի են ունեցել բռնություններ:

Այնուհետև ԵԽ նախարարների խորհրդի նախագահն ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը միասին պատրաստակամություն են հայտնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, երբ միացել են Եվրոպայի խորհրդին, և ես նրանց կոչ եմ անում կրկնապատկել ջանքերը, որպեսզի հակամարտությանը, որը շատ երկար է տևում, տան վերջնական լուծում»:

Այնուհետև շահարկվեց Հայաստանի՝  միջուկային զենք ունենալու պնդումը: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե Հայաստանը միջուկային զենք ունի դեռ 1970-ից:

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը (լուսանկարում) ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին միջուկային զենքով՝ պնդելով, որ միջուկային զենք ունի: Այնուհետև ասաց՝ եթե Հայաստանին՝ որպես պետություն լուրջ եք վերաբերվում, ապա ինչո՞ւ պատշաճ արձագանք չկա նման հայտարարություններին:

ԵԽ նախարարների խորհրդի նախագահը պատասխանեց, որ նման հարց իրենք նախարարների խորհրդում չեն քննարկել, ու ևս մեկ անգամ կրկնեց, որ ՀՀ-ն ԵԽ անդամ դառնալիս հայտարարել է իր՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ներսես Մատինյան says:

    Ձեր հոդվածում նշվում է երկու մարդու անուն` Մարինա Կալյուրանդ և Հրանտ Բագրատյան: Խնդրում եմ ասեք` նրանցից ում լուսանկարն է պատկերված հոդվածում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930