Լրահոս
Օրվա լրահոսը

Earlyone ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Հունիս 27,2016 14:23

Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպեց Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլը։

Միջոցառման ընթացքում 50 հայտադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատեցին մի քանի չափանիշներով՝ թիմ, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Ժյուրիի քննարկումից հետո հայտարարվեցին հաղթող թիմերի անունները։ Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք միջազգային մրցույթին կներկայացնի Earlyone թիմը, որի ստեղծած պրոդուկտը ուղղված է հաճախորդների սպասարկման բարելավմանը։ Ներկայումս այն արդեն սպասարկում է հազարավոր հաճախորդների Հայաստանի տարբեր ընկերություններում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնել հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և մրցել 500,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Bazillion beings և Qlim ստարտափերը։ «Ստարտափերի էկոհամակարգը Հայաստանում մեծ զարգացում է ապրում, և տարեց տարի ավելի կայացած թիմեր են մասնակցում մրցույթին։ Մրցակցությունը մեծ է, և ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ չափանիշներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշտապես աշխատում է թիմերի հետ՝ զինելով նրանց այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են հնարավոր ներդրողներին ներկայանալի դառնալու և շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտ մշակելու համար։», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Մրցույթի տեղական հովանավորն են ԲեթԿոնստրակտ ընկերությունը և Շվեյցարիայի դեսպանությունը Հայաստանում։ Մրցույթի կազմակերպմանն աջակցում են HIVE ընկերությունը, STARTITUP կենտրոնը, WICASTR ընկերությունը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը։

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930