Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների հումորը՝ Հռոմի պապի այցի մասին

Հունիս 28,2016 16:11

Գյումրեցիները դեռ Հռոմի պապի մատուցած պատարագի ազդեցության տակ են, այս քաղաքում խոսակցության հիմնական թեման շարունակում է մնալ Սրբազան Քահանայապետի այցը: Մեկը մյուսին բարեւելիս հարցնում են՝ կարողացա՞ր Հռոմի պապին մոտիկից տեսնել, պապամոբիլը քո մոտով անցա՞վ:

1Կամ էլ ներկա-բացակա են անում՝ հարցնելով. «Ո՞ւր էիր, հրապարակ չէի՞ր եկել, քեզանից Հռոմի պապի ֆոնին նկար չտեսանք»: Փողոցներում ու տարբեր կառույցներում կարելի է լսել մեջբերումներ Հռոմի պապի պատարագի ժամանակ հնչեցրած մտքերից, դրվագներ նրա համեստ ապրելակերպից:

3Գյումրու Վարդանանց հրապարակում էլ մեծ թվով ուխտավորներ ու գյումրեցիներ շտապում են նկարվել քաղաքապետարանի շենքին կից տեղադրված խորանի խաչքարի մոտ: Պատմական այդ պահից երեք օր է անցել, սակայն խորանը դեռ հանված չէ: Իհարկե, հրապարակը դեռ մաքրում են, սարքավորումները հավաքում, սակայն հերթը խորանին չի հասել, ամենայն հավանականությամբ պատճառն այն է, որ մարդիկ դեռ վերհիշեն այդ հրաշալի պահը:

4Ֆեյսբուքյան «Կատակում են գյումրեցիները» խմբի անդամներն էլ իրենց հատուկ հումորով են վերլուծում Հռոմի պապի այցը՝ իհարկե, կարեւորելով իրենց քաղաքը, Հռոմի պապի համար մեծ պատիվ համարելով այստեղ գտնվելը:

Եվրոպայի չեմպիոններ տված գյումրեցի Արսեն Վարդանյանը կատակում է. «Գյումրի մեդալ բերելը դարձել էր անհետաքրքիր՝ բռնինք Հռոմի պապին բերինք»:

2Նույն հեղինակը գրում է.

Պապը գալիս է Գյումրի, հրապարակի մուտքի մոտ տղաներին գլխարկ են տալիս, աղջիկներին՝ գլխաշոր:
Մեր ընկերների ծնողներն եկան, հարցրեցինք.
-Էս ձեզի գլխարկ ու գլխաշոր չտվեցի՞ն:
-Չէ, մեծերին պռոտեզ կուդային:

Վարդանանց հրապարակում Հռոմի պապին սպասելիս անգամ ծնվել են անեկդոտներ: Շահեն Հարությունյանին Գյումրիից առեւանգելու մասին գրում են.

«Գյումրիում Շահենին են առեւանգել օրը ցերեկով: Պապն եկել էր խելք, խրատ տալու, էն էլ ուրա մեզի ըդքան բախտ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930