Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը կախված է մեր հետ որեւէ սահման չունեցող 5-րդ երկրի եղանակային պայմաններից. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 01,2016 12:21

Լավ է, որ իշխանությունները փորձում են Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնել։ Բայց ինչի՞ պետք է բանը հասնի սրան, որ նոր զբաղվեն հարցով։ Ինչո՞ւ հիմա։ Եվ ընդհանրապես, սա ի՞նչ է նշանակում, որ 21-րդ դարում ունենալով 4 հարեւան երկիր, մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը կախված է մեր հետ որեւէ սահման չունեցող 5-րդ երկրի եղանակային պայմաններից։

Ինչպե՞ս կարելի էր այս աբսուրդ վիճակը թողնել անփոփոխ։ Ոչ մի երաշխիք չկա, Հարավային Օսեթիայի ճանապարհը կբացվի, ավելի հավանական է, որ չի բացվի, քանի որ դրա համար անհրաժեշտ է երկու հակամարտող երկրների փոխհամաձայնությունը։ Բայց եթե դրան համաձայնվեին, միանգամից խաղաղության համաձայնագիր կստորագրեին։

Եվ հետո, այս դեպքում անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանի եւ Վրաստանի, այլ նաեւ՝ Հարավային Օսեթիայի իշխանությունների համաձայնությունը, քանի որ վերջինս Ռուսաստանի կողմից ճանաչված է որպես անկախ երկիր։

Եթե ճիշտ ենք հիշում, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր տարիներ առաջ հայտարարել, որ Հայաստանը շրջափակման պայմաններում էլ կարող է մի 100 տարի զարգանալ։ Իբրեւ՝ ինչքան ուզում եք, սահմանները փակ պահեք, պրոբլեմ չունենք։ Ինչպես տեսնում եք՝ ունենք, այն էլ ինչպիսի պրոբլեմներ։ Թերեք գետի վարարման պատճառով երեք շաբաթ արտակարգ պայմաններում ենք գտնվում։

 

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031