Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետագայում կավելացնենք մեր ներդրումները Հայաստանում». Ջոննի Հոն

Հուլիս 06,2016 17:48

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) այսօր բացվեց Չինագիտական կենտրոն։ «Global Group International Holding of Suite» ընկերության աջակցությամբ բացված կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով։

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման գործում մեծ ներդրում ունենալու համար ԵՊԼՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց Կենտրոնի բացմանն աջակցած Ջոննի Հոնին, Ճեն Յոնսիոնին և Ծինբո Սոնին:

«Մենք էլ մեր հերթին ենք ցանկանում նպաստել հայ և չին ժողովուրդների բարեկամությանը, մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը: Հետագայում կավելացնենք մեր ներդրումները Հայաստանում, հատկապես մշակութային ոլորտում: Հայերը շատ խելացի, աշխատասեր ժողովուրդ են: Այստեղ մարդկային ռեսուրսն ամենամեծ կապիտալն ու արժանիքն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ջոննի Հոնը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031