Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դրական պատասխանի չենք էլ սպասում». «Գրադարան» նախաձեռնության անդամ

Հուլիս 06,2016 18:24

«Գրադարան» նախաձեռնության անդամները Արամ Մանուկյանի՝ Արամի 9 հասցեում գտնվող տան վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, մշակույթի, քաղաքաշինության նախարարներին, Երևանի քաղաքապետին, «Հին Երևան» նախագծի պատասխանատուներին:

Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրադարան» նախաձեռնության անդամ Ռադիկ Կարապետյանը:

«Շենքը գտնվում է «Հին Երևան» նախագծի շրջանակներում, որով պահպանվելու է միայն տան ճակատը: Սա մենք համարում ենք անընդունելի, որովհետև Արամի տունը ոչ թե ճարտարապետական կարևորություն, այլ պատմական նշանակություն ունի: Մենք գործ ունենք մեր հանրապետության հիմնադրի տան հետ, նա երկրորդական-երրորդական անձ չէ: Դա մեր ազգային պատվախնդրության հարցն է: Մենք, լինելով Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ, նրա հիմնադիրներից մեկի տունը պահում ենք աղբանոցային վիճակում»,- ընդգծեց Ռադիկ Կարապետյանը:

Իրենց նամակը դեռևս որևէ արձագանք չի ստացել. «Մենք դրական պատասխանի չենք էլ սպասում, ակնկալում ենք, որ այն լինելու է բարդ ստորադասական նախադասություններով, անորոշ, խնդրին լուծում չտվող պատասխան: Նամակն ավելի շատ ուղղված էր հանրությանը, վերջինիս ուշադրությունն այս խնդրի վրա կենտրոնացնելուն»,- ասաց «Գրադարան» նախաձեռնության անդամը՝ տեղեկացնելով, որ իրենց հետագա քայլը լինելու է ստորագրահավաքի միջոցով խնդրին ինչ-որ լուծում տալը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031