Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

Հուլիս 06,2016 18:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Ստեփան Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոց: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մշակութային օջախն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են,  որ ծրագրի արդյունքում երաժշտական դպրոցի շուրջ 420 սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում:

«Քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների խնդիրների հետզհետե կարգավորումը մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում է, և այդ ուղղությամբ վերջին տարիներին մենք իրականացրել ու իրականացնում ենք մի շարք նպատակային ծրագրեր: Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կարող ենք արդեն իսկ փաստել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մշակութային օջախները հիմնանորոգված են: Մեր ծրագրերում հաշվի ենք առնում նաև գույքի և երաժշտական գործիքների թարմացումը և հետզհետե պետք է ամբողջությամբ լուծում տանք նաև այդ խնդրին»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, երաժշտական դպրոցի տնօրենն էլ իր հերթին ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների համար:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև արհեստագործական կրթություն ապահովող Շենգավիթի տեխնիկների կենտրոն, որտեղ ևս հիմնանորոգման ծրագիրն ընթացքի մեջ է: Կարևորելով ծրագրի կյանքի կոչումը՝ պատասխանատուները նշել են, որ այն կարևոր դերակատարում կունենա երեխաների մասնագիտական կրթություն ստանալու և հմտությունների կատարելագործման համար: Ծանոթանալով աշխատանքներին` քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել որակի ապահովումն ու ծրագիրն ավարտել նախատեսված ժամկետում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031