Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Շվիդկոյ. «Ռուսերենի առաջ դռները փակելը մեծ սխալ է»

Հուլիս 07,2016 16:19

ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը համոզված է, որ ռուսաց լեզուն օտար լեզու չի ընկալվում Հայաստանում, թեեւ, իր ձեւակերպմամբ, այն պետական եւ պաշտոնական լեզու չէ մեր երկրում:

Հուլիսի 7-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նա ափսոսանք հայտնեց, որ այսօր ռուսաց լեզվի «իրացման» շրջանակն ինչ-որ առումով փոքրացել է, բայց մյուս կողմից էլ՝ պահանջարկը հետագայում կմեծանա: «Ակտիվորեն զարգացող Եվրասիական միությունում ռուսաց լեզուն մեծ հեռանկար ունի, …ընդհանրապես հիմարություն է մտածելը, թե ռուսաց լեզուն Տոլստոյ ու Դոստոեւսկի կարդալու համար է, ռուսաց լեզուն կյանքում գործելու ու հաստատվելու համար է»,-ասաց Շվիդկոյը, որը հանդիպել էր նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

Նա նաեւ բերեց Վրաստանի օրինակը. «Վրաստանում ռուսաց լեզվի առաջ փակեցին դռները՝ բացելով դրանք անգլերենի առաջ: Բայց միեւնույն է, այնտեղ անգլերեն այնքան լավ չգիտեն, որպեսզի կարողանան պրոֆեսիոնալ կրթություն ստանալ: Մի խոսքով՝ ռուսերենի առաջ դռները փակելը մեծ սխալ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031