Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական շու բիզնեսի ներկայացուցիչները նշեցին Mtv.am-ի 9 ամյակը

Հուլիս 08,2016 11:04

Երեկ երեկոյան «Forty-Four Sky Bar»-ում տոնական միջավայր էր՝ նշվում էր Mtv.am հայկական երաժշտական հեռուստաալիքի գործունեության 9-րդ ամյակը: Միջոցառմանը ներկա էին հայկական էստրադայի հայտնի աստղերը, բլոգերները, ինչպես նաև հեռուստաընկերության պաշտոնական գործընկերները:

Mtv.am-ի երաժշտական խմբագիր Անի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց համար սա իսկապես իրական տոն է, քանի որ աշխատում են երկար տարիներ եւ սա իր համար իսկական սեր է:

«Միս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը ավագ դստեր՝ Մեգիի հետ ներկա էր միջոցառմանը. «Շատ ուրախ եմ, որ այս ալիքը այստեղ է հեռարձակվել: Ամեն դեպքում, այն որ հայ երգիչներին ճանաչում են դրսում՝ Mtv.am-ի շնորհիվ է նաեւ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իրինա Թովմասյանը:

Այս միջոցառման հետ առնչությունը կայանում էր նրանում նաեւ, որ Մեգիի տեսահոլովակը եւս ցուցադրվելու է այդ ալիքով. «Սա էլ է ոգեւորիչ ինչ որ հանգամանք դառնում, որ ավելի շատ աշխատես եւ հետաքրքիր բաներ ստեղծես»,-նշեց երգչուհու մայրիկը:

mtv12 mtv11 mtv10 mtv9 mtv7 mtv6 mtv5 mtv4 mtv3 mtv2 mtv1Պատանի երգչուհի Դալիթան, որը նաեւ երգեց միջոցառման ժամանակ, մեր հետ զրույցում ասաց, որ ուրախ է հայ էստրադային ներկայացուցիչների տեսահոլովակները պարբերաբար Mtv.am-ով պարբերաբար տեսնելու համար, քանի որ այն նաեւ ցուցադրվում է արտասահմանում. «Ես եւ Վլադիմիր Արզումանյանը լինելով պատանի ներկայացուցիչներ՝ եւս ընդգրկված ենք այդ նախագծում: Սա հրաշալի առիթ է, որ տեսահոլովակները mtv.am-ի միջոցով «կպտտվեն» շատ երկրներում եւ մեր գործունեության մասին շատերը կիմանան»:

Երգիչ Վարդան Բադալյանն էլ մեր հետ զրույցում ասաց, որ եթե մի գործ ես անում, աշխատում ես այնպես անել, որ ինչ որ չափով սիրվի այն, կամ՝ ինչքան որ լավ ես գործը անում, այնքանով էլ սիրվում է այն. «Կան գործեր, որ ես էլ չեմ սիրում եւ երգում եմ ոչ իմ ցանկությամբ՝ պատվերով»:

Երգիչը նշեց, որ Mtv.am-ի ցուցադրման միջոցով եղել է, որ Ռուսաստանից մենահամերգների հրավեր է ունեցել. «Մեր հայությունը քանի որ ապրում է հիմնականում Ռուսաստանում եւ Ամերիկայում՝ հյուրախաղերի մեկնում ենք ավելի շատ այդ երկրներ, որնի օգնում է նաեւ Mtv-ին՝ մեր տեսահոլովակները պարբերաբար ցուցադրելու միջոցով եւ քանի որ հիմա մարդիկ ավելի շատ նախապատվությունը տալիս են ինտերնետային դիտումներին, այդ պատճառով Mtv.am-ը մեծ ապագա ունի»:

Mtv.am-ը տարիների արդյունքում առանձնացրել է լսարանի կողմից սիրված արտիստների անունները, որոնց են՝ Արամ mp3-ն, Հայկոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը եւ այլն:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031